2020թ. տրանսպորտային միջոցների մաքսազերծման հաշվիչ

սմ 3
 
ԵԱՏՄ-ի պաշտոնական տվյալների հիման վրա մաքսային տարածք ցանկացած եղանակով ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսազերծման հաշվիչ:

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ

maqsazercum.info կայքի տվյալները կրում են տեղեկատվական բնույթ: Պաշտոնական տվյալներ ստանալու համար խնդրում ենք զանգահարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 (60) 54 44 44, +374 (60) 54 46 57
Հայաստանի Հանրապետությունում մեքենաների, ինչպես նաև՝ ցանկացած այլ ապրանքատեսակի մաքսազերծումը կատարվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի Մաքսային ծառայության կողմից: Մեքենաների մաքսազերծումը կատարվում է ըստ ֆիքսված արժեքների, որոնք սահմանում է Պետեկամուտների կոմիտեն, և որոնց համար հիմք են ծառայում մեքենայի մակնիշը, մոդելը, արտադրման տարեթիվը: Maqsazercum.info կայքը հնարավորություն է ընձեռում մուտքագրելով մեքենայի պարամետրերը՝ իմանալ նրա մաքսազերծման գինը՝ օնլայն հաշվիչի միջոցով: Մեր կայքում կարող եք գտնել նաև այլ երկրների աճուրդներից ձեռք բերված մեքենաների ներմուծման դեպքում մաքսազերծման արժեքը: Կայքի բոլոր գները տրված են ըստ պետականորեն սահմանված պաշտոնական գների: 2018 թ. հունիսից քննարկվում է օրինագիծ, ըստ որի՝ մեքենայի ներմուծման ժամանակ գնի հաշվարկը կկատարվի ոչ թե ըստ հսկիչների տրամադրած հաշվարկային գնի, այլ՝ ըստ ինվոյսային գնի: Ինվոյսը փաստաթղթի տեսակ է, որը վաճառողը ներկայացնում է գնորդին առքուվաճառքի ժամանակ, և որում նշված են տեղեկություններ գործարքի մասին՝ ապրանքների ցանկ, մատակարարման պայմաններ, տեղեկություններ ուղարկողի և ընդունողի մասին: Ըստ պատկան մարմինների՝ այս կերպ կնվազի մեքենայի մաքսազերծման ժամանակը և սպասելաժամանակը սահմանային անցման կետում, ինչպես նաև՝ էականորեն կիջնեն մաքսազերծման գները: